ՆԱՏՕ-ն Սիրիա ներխուժելու որևէ նպատակ չունի
Հյուսիսատլանտյան դաշինքը՝ ՆԱՏՕ-ն, այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է, որ միջազգային կառույցը չի պատրաստվում ռազմական գործողություն իրականացնել Սիրիայում, հայտնում է The Jerusalem Post-ը։
«ՆԱՏՕ-ն որևէ նպատակ չունի ռազմական գործողություն իրականացնել Սիրիայում»,-ասել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։
Կայքն ընդգծում է, որ այս հայտարարությանը նախորդել է Սիրիայի ընդդիմության ղեկավար Մոազ ալ-Խաթիբի ՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին ուղղված կոչը, որում նա խնդրել է «Պատրիոտ» հրթիռային համակարգի օգնությամբ պաշտպանել ապստամբների հսկողության տակ գտնվող տարածքները նախագահ Բաշար ալ-Ասադի օդուժից։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ին անդամակցող 3 երկիր՝ Գերմանիան, Նիդեռլանդներն ու ԱՄՆ-ն, թուրք-սիրիական սահմանին տեղակայել են «Պատրիոտ» զենիթահրթիռային համակարգեր՝ Սիրիայի հնարավոր հարձակումից Թուրքիան պաշտպանելու համար։










