Գեղարքունիքում 4 մարդ թունավորվել է շմոլ գազից

10:57 • 26.03.13

Հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում մարտի 25-ին՝ ժամը 13.15-ին,  հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորմամբ բուժօգնության են տեղափոխվել Ներքին Գետաշեն գյուղի 4 բնակիչ, այդ թվում մեկը` անչափահաս:

Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում, գազօջախից շմոլ գազի արտահոսքից:
 

Կատարվում է նախաքննություն: