Լիբանանցի օրենսդիրներն ուղիղ եթերում կռվել են Բաշար ալ-Ասադի պատճառով (տեսանյութ)
Լիբանանի հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումներից մեկի ժամանակ իսկական կռիվ է տեղի ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի աջակցի և հակառակորդի միջև, հայտնում է Daily Mail-ը։
Ուղիղ եթերում վեճը սկսվել է նրանից, որ պատգամավոր Մուստաֆա Ալուշն Ասադին սուտասան է անվանել և ասել, որ չի հավատում նրա ոչ մի խոսքին։ Այս նախադասությունը պարզապես հունից հանել է Ասադի աջակցին՝ Ֆայեզ Շաուքորին, ով սկզբում լեզվակռվի է բռնվել ընդդիմախոսի հետ, հետո անցել անձնական բնույթի հայհոյանքների։
«Ավելի լավ է ձայնդ կտրես, ա՛յ գրողի տարած։ Ո՞վ ես դու, որ չես հավատում նախագահ Ասադին»,-ասել է Շաուքորին և, տեղից վեր կենալով, նետվել Ալուշի ուղղությամբ՝ իր ճանապարհին վայր գցելով ակնոցներն ու բաժակները։
Վերջինը ստիպված է եղել աթոռ վերցնել՝ ինքնապաշտպանվելու կամ էլ ընդդիմախոսին հարվածելու համար։
Տեսանյութը ներկայացնում ենք ստորև.










