Հնդկաստանի ֆուտբոլի առաջնության խաղից հետո մարզադաշտում թունավոր օձեր են հայտնաբերվել

20:19 • 26.03.13

Արտասովոր միջադեպ է տեղի ունեցել Հնդկաստանի ֆուտբոլի առաջնության ժամանակ՝ «Մոհուն Բագան» և «Փեյլան Էրոուզ» թիմերի հանդիպման ժամանակ, հայտնում է Российская Газета-ն:


Կալկաթա քաղաքում խաղի ավարտից հետո, այնտեղ եղած մեկ տասնյակից ավելի թունավոր օձեր են հայտնաբերվել:

 

Տեղի իշխանությունները դա բացատրել են երկրում հաստատված տապով: Հնդկաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ըստ երևույթին չի որակազրկի մարզադաշտը: Տերերին պարզապես խնդրել են մաքրել խաղադաշտը և տրիբունաները թունավոր սողուններից:

 

Ֆուտբոլիստները չեն տուժել, սակայն հետո խոստովանել են, որ կվախենային խաղալ այդ դաշտում: