Բերեզովսկու մահվան պատճառը կախվելն է եղել. բռնության հետքեր չկան

08:37 • 26.03.13

Ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկու մահվան պատճառը եղել է կախվելը, նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. տեղեկացնում ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ փորձագետների կողմից իրականացված փորձաքննության հիման վրա։


Փորձաքննության
այլ արդյունքների հրապարակումը, հավանաբար, կտևի մի քանի շաբաթ. հայտարարել են քննությունն իրականացնող ոստիկանները։


Այդ կերպ ոստիկանությունը խոսում է այն մասին, որ Բերեզովսկու մահվան պատճառը կարող էր դառնալ ինքնասպանությունը, սակայն «սուիցիդ» բառը հետաքննության հաղորդագրության մեջ չկա։ Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարել էր, որ նրա մահվան մեջ երրորդ կողմի մասնակցություն չկա։


Բորիս
Բերեզովսկու մարմինը  լոնդոնյան իր բնակարանում հայտնաբերել էր նրա թիկնապահը։