ՄԱԿ-ը պաշտոնապես Սիրիայից դուրս է բերում իր աշխատակիցներին

00:41 • 26.03.13

ՄԱԿ-ը պաշտոնապես հաստատել է, որ Դամասկոսի իր անձնակազմի մի մասը դուրս է բերվել Սիրիայից՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հաղորդում է Риа Новости-ն:


«Ժամանակավորապես ընդունվել է որոշում Դամասկոսի միջազգային անձնակազմի մի մասին դուրս բերել երկրի սահմաններից»,- հայտարարել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին: Ըստ նրա, ժամանակավորապես Բեյրութ և Կահիրե կտեղափոխվեն ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի գրասենյակի աշխատակիցները: Նեսիրկին նշել է, որ այս միջոցառումները ժամանակավոր բնույթ են կրում:


Ընդհանուր առմամբ Սիրիայում է գտնվում ՄԱԿ-ի շուրջ 100 աշխատակից: