Տոկիոյում շահագործման են հանձնվել «երկկենցաղ» ավտոբուսները (տեսանյութ)

10:22 • 27.03.13

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում այս ամսվանից շահագործման են հանձնվել ցամաքաջրային ավտոբուսները, որոնք ստացել են Sky Duck անվանումը, հայտնում է LuxPlanet-ը։

 

Այս արտասովոր փոխադրամիջոցներն ունեն 12 մ երկարություն և կարող են տեղավորել 40 ուղևորի։ Ցամաքի վրա դրանք շարժվում են 10 կմ/ժ արագությամբ, իսկ ջրում՝ 13 կմ/ժ արագությամբ։

 

Այս ավտոբուսների հիմնական առավելությունն այն է, որ ցամաքից ջուր մտնելու և ճանապարհը շարունակելու համար որևէ հավելյալ նախապատրաստական միջոցառումներ չեն պահանջվում։ Ավտոբուսները պարզապես մտնում են ջուրն ու սկսում նավի պես լողալ։