Բրիտանական զորքերը ժամանում են Մալի

22:39 • 27.03.13

Մալիի հյուսիսում իսլամիստ ծայրահեղականնների դուրսմղման գործողություններում մալիական զինվորականների վերապատրաստման առաքելությամբ բրիտանական զինծառայողների առաջին խմբերը սկսել են ժամանել Բամակո, տեղեկացնում է BBC-ն: 

 

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության տվյալներով, Բամակոյի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռում են եղել բրիտանական 21 զինվորական ինստրուկտորներ: Շուտով նրանց կմիանան ևս մի քանի տասնյակ բրիտանացի զինծառայողներ:

 

Ենթադրվում է, որ նրանք չեն մասնակցի ռազմական գործողություններին. բրիտանական զինծառայողները կօգնեն զինվորներին ուսուցման և վերապատրաստման հարցում, ինչպես նաև կաջակցեն Մալիում գտնվող ֆրանսիական զորքերին՝ հետախուզության և լոգիստիկայի ոլորտներում: