Ավստրիայում ձյան տեղումների պատճառով իրար է բախվել մոտ 100 մեքենա

08:58 • 27.03.13

Ավստրիայի մայրուղիներից մեկում ձյան տեղումների պատճառով միմյանց է բախվել մոտ 100 մեքենա, նվազագույնը մեկ մարդ մահացել է, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով BBC-ին։

 

Մեծ վթարը տեղի է ունեցել մայրաքաղաք Վիեննայից արևմուտք ընկած մայրուղում։ Խցանումը երկարաձգվել է ավելի քան 2 կմ։

 

Ոստիկանությունից հայտնում են, որ մոտ 100 տրանսպորտային միջոցներից 40-ը բեռնատար են, մնացածը՝ ավտոմեքենաներ։

 

Վթարի պատճառը դարձել է առատ ձյունն ու մերկասառույցը։