Դավութօղլուն երկօրյա այցով գտնվում է Վրաստանում

15:53 • 27.03.13

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր երկօրյա այցով ժամանել է Թբիլիսի, տեղեկացնում է Грузия online-ը։


Այցի առաջին օրը Դավութօղլուն հանդիպելու է վրացի գործընկեր Մայա Փանջիկիձեի, նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլիի հետ։


Վաղը՝ մարտի 28-ին, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարներին կմիանա նաև նրանց ադրբեջանցի գործընկերը և նրանք եռակողմ հանդիպում կունենան։


Առաջին նման հանդիպումն արտգործնախարարների միջև տեղի էր ունեցել 2012թ.-ի հունիսին՝ Տրապիզոնում։