Քանդվել է Բեռլինի պատի սիրված հատվածը

17:24 • 27.03.13

Չնայած վերջին շրջանի բողոքին, քանդվել է Բեռլինի պատի՝ շատերի կողմից սիրված հատվածը, որը հայտնի է East Side Gallery անվանումով, հայտնում է BBC-ն:

 

Դա տեղի է ունեցել այսօր, էլիտար բնակտարածքի շինարարության շրջանակներում. քանդվել են պատի 4 հատվածներ, որոնք զարդարված են վառ պատկերներով: Պատի այդ հատվածները համարվում էին ազատության խորհրդանիշ:

 

Բեռլինի պատի մեծ մասը քանդվել էր 1989-ին, սակայն դեռ կանգնուն էին պատի՝ Սառը պատերազմի շրջանին վերաբերող 3 կիլոմետրերը: