Սիրիայի ընդդիմությունն իր առաջին դեսպանատունն է բացել

16:56 • 27.03.13

Սիրիայի ընդդիմության կոալիցիան, որին Արաբական պետությունների լիգան ճանաչել է որպես Սիրիայի միակ ներկայացուցիչ, իր առաջին դեսպանատունն է այսօր բացել, հայտնում է Al Jazeera-ն:

 

Դա տեղի է ունեցել Սիրիայում ռեժիմի փոփոխության մոլի կողմնակից Կատարի մայրաքաղաք Դոհայում: Բացումը կատարվել է արևմտյան և արաբ դեսպանների, Կատարի արտգործնախարար Խալիդ ալ-Աթիյայի և Սիրիայի ընդդիմության նախագահ Մուազ ալ-Խաթիբի ներկայությամբ: Հենց վերջիններս էլ կտրել են դեսպանատան մուտքի ժապավենը:

 

Բացմանը հնչել են Կատարի և Սիրիայի ազգային հիմները: Ծածանվել է նաև Սիրիայի ընդդիմության դրոշը՝ շրջապատված կարմիր, կանաչ, սև փուչիկներով: