Նոր նշանակումներ դատախազության համակարգում

14:16 • 27.03.13

ՀՀ գլխավոր դատախազի 2013 թվականի մարտի 27-ի հրամաններով դատախազության համակարգում կատարվել են մի քանի նոր նշանակումներ, տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը։

Այսպես՝ Արմավիրի մարզի դատախազ է նշանակվել Արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Սինանյանը՝ ազատվելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի պաշտոնից։

Վերջինիս փոխարեն նշված վարչական շրջանի դատախազ է նշանակվել Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հովսեփ Սարգսյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից։


Իսկ վարչության պետի տեղակալ է նշանակվել Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արտակ Հարությունյանը՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից։


ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազ է նշանակվել Արդարադատության առաջին դասի խորհրդական Հարություն Սարգսյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնից։


Նշված վարչական շրջանների նախկին դատախազ, Արդարադատության առաջին դասի խորհրդական Վարդան Բարսեղյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազի տեղակալ։