Գերմանիայի բնակիչը փորձնական երթի ժամանակ ջարդուփշուր է արել 650.000 դոլար արժողությամբ մեքենան
Գերմանիայի բնակիչը, ով փորձնական երթի ժամանակ վթարի էր ենթարկվել 1960 թվականի արտադրության «Mercedes W198»-ով, ստիպված կլինի վճարել 650.000 դոլար, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով ИТАР-ТАСС-ին:
Պլայդելսհայմ կոմունայի ոստիկանները լրագրողներին հայտնել են, որ երիտասարդը գերազանցել է սահմանված արագությունը, որի արդյունքում կորցրել է մեքենայի ղեկավարումը և մեքենան մի քանի անգամ շրջվել է: Վարորդը միջադեպի արդյունքում ստացել էր միայն թեթև վնասվածքներ:
Գերմանացիները տարեցտարի սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել հին մեքենաներին, որոնց անվանում են «օլդթայմերներ»: Ըստ մասնագետների, նման հետաքրքրությունը բացատրվում է անկայուն տնտեսական պայմաններով, քանի որ հին մեքենաների գնումը գումարների հուսալի ներդրում է:










