Իրաքի հյուսիսային շրջաններում նավթի «զգալի պաշարներ» են հայտնաբերվել
Իրաքի հյուսիսային շրջաններում հարավկորեական նավթային ընկերության հետ համատեղ նավթի «զգալի պաշարներ» են հայտնաբերվել։ Այդ մասին տեղեկացրել է Կորեայի նավթային պետական ընկերության պաշտոնական ներկայացուցիչը։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, նավթը հայտնաբերվել է Hawler հանքավայրի տարածքում, որի 65%-ը պատկանում է շվեյցարական Oryx Petroleum ընկերությանը, իսկ մնացած 15 և 20%-ները՝ համապատասխանաբար հարավկորեական ընկերությանն ու Իրաքի Քուրդիստանի իշխանություններին։
Կորեական ընկերությունը հրաժարվել է մանրամասներ հաղորդել կամ ծավալներին առնչվող գնահատականներ տալ։ Հայտնի է միայն, որ հորատված մասից օրվա ընթացքում10 հազար բարել նավթ է արդյունահանվում, ինչն էական քանակ է համարվում։
Բացի այս հանքավայրից, հարավկորեական ընկերությունը մասնակցում է նավթի որոնումներին նաև երկու այլ հանքավայրերում, որոնք ևս տեղակայված են քրդերի ինքնավարության տարածքում։










