Միսս Գաղութ. մորդովական բանտում ընտրել են ամենագեղեցիկ կնոջը
Մորդովիայի Թիվ 3 բուժիչ-ուղղիչ հաստատությունում կայացել է «Միսս հմայք» մրցույթը՝ կալանավոր կանանց շրջանում, հայտնում է Российская Газета-ն:
Այստեղ իրենց պատիժն են կրում տուբերկուլյոզով հիվանդ կանայք: Ամենագեղեցիկի և հմայիչի տիտղոսի համար պայքարել է 8 հավակնորդուհի: Նրանք ցուցադել են նաև վոկալ հմտություն և ճկունություն՝ կատարելով էստրադային և պարային համարներ:
Հաղթող է ճանաչվել Նատալյա Բրագինան: Ընտրվել է նաև 2 «վիցե միսս»:
Աղբյուրը նշում է, որ ամենամյա գեղեցկության մրցույթներն արդեն ավանդույթ են Մորդովիայի կալանավայրերում:










