Ամերիկյան ռեստորանը տեղ պատվիրած և չներկայացած հաճախորդներին «խայտառակել է» ինտերնետով
Երբևէ «թռած կա՞ք» ռեստորանում պատվիրված տեղից, հայտնում է ABC News-ը և ներկայացնում, թե ինչ եղավ նրանց հետ, ովքեր այդպես էին վարվել Լոս Անջելեսի Red Medicine ռեստորանի դեպքում:
Ռեստորանի տնօրինությունը Twitter սոցիալական կայքում տարածել էր բոլոր նրանց անունները, ովքեր տեղ էին պատվիրել, սակայն չէին ներկայացել: Անուններից բացի Red Medicine-ը նաև նշել է, որ «գերպատվիրում» իրականացնող ռեստորաններից բողոքող բոլոր մարդիկ պետք է շնորհակալ լինեն «այդ լավ այցելուներին»:
Պարզվել է, որ ռեստորանը ստիպված է եղել այդպես վարվել շաբաթ օրը շատ պատվիրված տեղեր «կորցնելուց» հետո: Ի դեպ, սա համարվում է ԱՄՆ-ի 100 ամենալավ ռեստորաններից մեկը: Ռեստորանը վստահեցնում է, որ նախքան ինտերնետով «խայտառակելը» փորձել է ավելի պարզ միջոցներ՝ բանկային քարտի համար վերցնելով և մի շարք այլ ձևերով:
Իսկ Twitter-ում «հայտնվածներից» միայն մի հոգի է արձագանքել քայլին:










