Հռոմի պապը պալատը փոխարինել է երկսենյականոց բնակարանով

10:30 • 27.03.13

Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոսը շարունակում է խախտել ավանդույթները։ Նա հրաժարվել է տեղափոխվել Վատիկանի պալատի վերին հարկում գտնվող ճոխ կեցավայրը, հայտնում է НТВ-ն։ 

 

Ֆրանցիսկոսը հերթական անգամ համեստություն է դրսևորել՝ որոշելով ապրել հյուրերի համար նախատեսված երկսենյականոց բնակարանում։ Սա առաջին դեպքն է ավելի քան 100 տարվա ընթացքում, երբ պոնտիֆիկոսը հրաժարվում է զբաղեցնել իր համար նախատեսված բնակարանը։

 

Ֆրանցիսկոսի մամուլի քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդիի խոսքով՝ Պապը «նախընտրում է հասարակ ապրել», այն նույն շենքում, որտեղ ապրում են քահանաները։

 

Հռոմի պապը փորձում է հավատարիմ մնալ ինքն իրեն։ Նա արդեն հրաժարվել է «պապամոբիլից», հրամայել է իր համար մատանի պատրաստել ոչ թե ոսկուց, այլ արծաթից։ Կերակուր պատրաստել պոնտիֆիկոսը նախընտրում է ինքնուրույն, իսկ եթե չի ստացվում, սնվում է ընդհանուր ճաշարանում։