Բրիտանիայի ՆԳՆ-ն դատարանում պարտվել է հայտնի իսլամիստին
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը դիմել է վճռաբեկ դատարան՝ պահանջելով թույլ տալ Հորդանան արտահանձնել Բրիտանիայում հայտնի արմատական իսլամիստ քարոզիչ Աբու Կատադային: Սակայն դատարանը կրկին նման թույտվություն չի տվել, հայտնում է BBC-ն:
Վերջին անգամ Մեյը դատարան էր դիմել նոյեմբերին:
Հորդանանում Աբու Կատադային պետք է դատեն ահաբեկչության մեղադրանքով: Մինչև 2012-ի նոյեմբեր Բրիտանիայում նրան ձերբակալել և Բելմարշի բանտում էին պահում համացանցով ծայրահեղական նյութեր տարածելու մեղադրանքով:
Հետաքրքրական է, որ բրիտանական դատարանը համաձայնել է Կատադայի դատապաշտպանի այն տեսակետին, թե Հորդանանում նրա նկատմամբ հնարավոր է արդար դատաստան չկիրառվի:










