Սաակաշվիլին իր լիազորությունները կրճատող օրենքը ստորագրելուց հետո ընտանիքի հետ մեկնել է հանգստի
18:29 • 27.03.13
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր լիազորությունները կրճատող օրենքն ստորագրելուց հետո կարճատև հանգստի է մեկնել, տեղեկացնում է Новости Грузия կայքը։
«Նախագահ Սաակաշվիլին ընտանիքի հետ մեկնել է հանգստի։ Նա Թբիլիսի կվերադառնա 3 օրից»,-ասված է նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ։
Թե ուր է մեկնել Վրաստանի նախագահը, չի հստակեցվում։
Placeholder










