Ֆրանսիայում 300 000 եվրոյի շամպայն են գողացել

22:56 • 27.03.13

Ֆրանսիայի հյուսիս-արևելքի Ավիզ քաղաքում գինեգործարանից հանցագործները 3700 շիշ շամպայն են տարել՝ Jaques Selosse ապրանքանիշի, հայտնում է Life News-ը:


Կաղոպուտը տեղի է ունեցել դեռ անցած շաբաթ, սակայն իշխանություններն այդ մասին հայտնել են այսօր: Գողերը, պարզվում է, իրենց հետքերը վերացրած են եղել մաքրող միջոցներով և դեզոդորանտներով:

 

Շամպայնից բացի նրանք տարել են նաև պիտակներ: Ֆիրմայի տերերն անհանգստացած են, որ հանցագործների նպատակը գուցե նաև կեղծված խմիչք տարածելը լինի:

 

Այժմ ոստիկանները որոնում են մարդկանց, որոնց՝ Anselme Selosse-ին պատճառած վնասը գնահատվում է 300 000 եվրո:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ 2012-ի հունիսին Գավր քաղաքում օրը ցերեկով Dom Perignon ապրանքանիշի շամպայնով բեռնված բեռնատար էին փախցրել: