Հրվ. Կորեան սահմանապահ զորքերը բերել է մարտական բարձր պատրաստվածության
Հարավային Կորեայի իշխանությունները մի քանի ժամով մարտական բարձր պատրաստվածության են բերել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին տեղակայված սահմանապահ զորքերը, երբ հարավկորեական սահմանապահը նռնակ է նետել անհայտ օբյեկտի ուղղությամբ։
Ինչպես նշում է Вздляд-ը, հղում կատարելով տեղի լրատվամիջոցներին, «անհայտ օբյեկտը» այցել է սահմանային գոտիով, ինչը տեսնելով, հերթապահ սահմանապահը նռնակ է նետել այդ ուղղությամբ։
Միջադեպից հետո զորքերի մարտական պատրաստվածությունը բարձրացվելէ «Չինդոգե 1» աստիճանի, որը կիրառվում է Հյուսիսային Կորեայի կողմից ռազմական ներխուժման վտանգի դեպքում։ Սակայն նման սպառնալիքի նշաններ չհայտնաբերելու արդյունքում մի քանի ժամ անց տագնապի հրահանգը հանվել է։










