Երկվորյակ աղջիկներ, 5 տարվա ազատազրկում. ռուս հաշվապահը 2,5 մլն ռուբլի է գողացել՝ անպտղությունը բուժելու համար

16:09 • 27.03.13

Մասնագիտությամբ հաշվապահ Օկսանա Զագիտովան երկվորյակ աղջիկների լույս աշխարհ գալուց հետո դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։

 

Ինչպես նշում է Life News-ը, 36-ամյա ռուս կինը 2 տարի շարունակ «Նովոռոսիյսկի մազութային տերմինալ»  ընկերությունից գողացել է 2,5 մլն ռուբլի՝ անպտղությունը բուժելու և ԷԿՕ տարբերակով հղիանալու համար։

 

Սակայն կինը ներկայում բանտում չի գտնվում, քանի որ դատարանի վճռի համաձայն՝ 5 տարվա ազատազրկման վճիռն օրենքի ուժ կստանա միայն երկվորյակ քույրերի 14 տարեկանը լրանալուց հետո։

 

Զագիտովայի փաստաբան Աշոտ Հովհաննիսյանն ասել է, որ իր պաշտպանյալն ընդունում է իր գործած մեղքը, սակայն գնացել է այդ քայլին մայր դառնալու մեծ ցանկության պատճառով։ Հետաքննության արդյունքում պարզվել է, որ հաշվապահն ամեն ամիս 50-250 հազար ռուբլի է փոխանցել սեփական հաշվեհամարին։