Մոսկվայում ավտոտեսուչը հրաժարվել է 45 մլն ռուբլի կաշառքից
Մոսկվայում Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության աշխատակիցը հրաժարվել է 45 մլն ռուբլու կաշառքից, հայտնում է Interfax-ը:
Այդ գումարը նրան (անունը չի նշվում) առաջարկվել է օգնության դիմաց. տեսուչը պետք է օգներ հաշվառման կանգնեցնել 300 չմաքսազերծված բեռնատար:
Իրավապահներն իրենք են հայտնել այս մասին՝ դա որակելով «ապօրինի դրամական պարգևատրում»: Տեսուչն առաջարկի մասին հայտնել է ղեկավարությանը, որը կաշառատուին բռնել է «գործի վրա», երբ ոստիկանին է փոխանցելիս եղել առաջին ծավալը՝ 100 հազար ռուբլու չափով:
Հարուցվել է քրեական գործ:










