Բորիս Բերեզովսկու մահվան փաստով նոր մանրամասներ են ի հայտ եկել
Բրիտանական ոստիկանությունը տվյալներ է հրապարակել, որոնք կարող են լույս սփռել ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկու մահվան վրա, ով մահացած էր հայտնաբերվել Լոնդոնից ոչ հեռու գտնվող իր առանձնատանը։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Լոնդոնի Թեմզ-Վելլի շրջանի ոստիկանության տեսուչ Մարկ Ուիսթլը հայտարարել է, որ այն պահին, երբ թիկնապահը հայտնաբերել է նրա մարմինը, Բերեզովսկու պարանոցին լարի կամ պարանի նման նյութ է եղել։
«Նույն նյութից մեկ այլ կտոր հայտնաբերվել է բաղնիքում»,-ասել է տեսուչը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանգուցյալի կողոսկրը կոտրված է եղել։ Այդ մասին տեղեկացրել էր բրիտանական Guardian պարբերականը՝ գործարարի ընտանիքին հղումով։
Պարբերականը նաև նշել էր, որ օլիգարխի հուղարկավորությունը չի կայանա 6 շաբաթից վաղ, քանի որ ոստիկանությունը հետաքննում է նրա մարմինը։










