Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելետը կրկին կառաջադրվի

09:40 • 28.03.13

Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելետը պաշտոնապես հայտարարել է այս տարվա նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում պետության ղեկավարի պաշտոնում կրկին առաջադրվելու մասին, հայտնում է newsru.com-ը։ 

 

Այդ մասին նա հայտարարել է իր կողմնակիցներին՝ երկար տարիներ անց հայրենիք վերադառնալուց հետո։


«Ես կանգնած եմ ձեր առաջ՝ կոչն ընդունելու պատրաստակամությամբ։ Ես որոշում եմ կայացրել դառնալ թեկնածու»,- ասել է նախկին նախագահը։

 

Վերջին շրջանում Բաչելետը զբաղեցնում էր «ՄԱԿ-կանայք» կառույցի գործադիր տնօրենի պաշտոնը, սակայն հրաժարական է տվել՝ մեծ քաղաքականություն վերադառնալու համար։


Իր որոշումը 61-ամյա Բաչելետը մեկնաբանել է նրանով, որ իշխանությունում լինելու տարիներին նա չի կարողացել լուծել բոլոր խնդիրները։ Նրա խոսքով՝ «բարեփոխումները դեռ առջևում են»։