Ռուսաստանցին գողացել է իր կնոջ մուշտակը
Կեմերովոյում մի տղամարդ գողացել է իր կնոջ մուշտակը, հայտնում է Комсомольская правда-ն: Երբ կինը հայտնաբերել է կորուստը, տղամարդը ձևացրել է, թե ոչնչից տեղյակ չէ:
Իրավապահները պարզել են, որ տղամարդը մուշտակը հանձնել է գրավատուն, իսկ ստացված գումարով ոգելից խմիչք ու կից ուտեստներ է գնել, որը վայելել է իր ընկերների հետ:
Պատասխանելով հարցին, թե ինչու է մուշտակը գողացել, նա ասել է, որ գարնանը տաք իրը միևնույնն է պետք չի գա կնոջը: Նա նշել է, որ պատրաստվում էր հաջորդ ձմեռվա համար կնոջ համար նոր մուշտակ գնել:
Ոստիկանությունում քննարկվում է քրգործ հարուցելու հարցը:










