Երևանում 72-ամյա կնոջ դին հայտնաբերվել է իր բնակարանում

09:30 • 28.03.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն, այսօր՝ ժամը 00.03-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ թաղամասի 35-րդ փողոցի թիվ 127/3 շենքի (հանրակացարան) 6-րդ հարկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է օգնություն: 


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության փրկարար ջոկատը: Դեպքի մասին տեղեկացվել են «1-02» և «1-03» ծառայությունները:


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով բացվել է դուռը. միջանցքի հատակին հայտնաբերվել է 1941 թ. ծնված Վեներա Անդրեսյանի դին: