Դամասկոսի համալսարանի ճամբարում արկեր են պայթել. կան զոհեր
Դամասկոսի համալսարանն ականանետային հարձակման է ենթարկվել, հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը: Դրա հետևանքով մի քանի մարդ է զոհվել ու վիրավորվել:
«Ահաբեկիչներն ականանետերի տարափ են տեղում Դամասկոսում՝ ճարտարապետության ֆակուլտետի վրա, և նախնական տեղեկությունների համաձայն՝ մի քանի մարդ է սպանվել կամ վիրավորվել»,- ասվել է սիրիական հեռուստատեսությամբ:
Աղբյուրը նկատում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ պայքարող ապստամբների նկատմամբ կիրառվել է «ահաբեկիչ» եզրույթը:
Նույն առիթով Associated Press-ը հայտնում է, որ կա 10 զոհ, 20 վիրավոր:










