Պուտինին սխալ են թարգմանել BRICS-ի համաժողովում. ոչ թե Եգիպտոսը կցանկանար գազ մատակարարել ՌԴ-ին, այլ ընդհակառակը
Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացված BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) համաժողովի շրջանակներում երեկ երեկոյան կայացած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հանդիպմանը ռուս առաջնորդի խոսքերը սխալ են թարգմանվել, հայտնում է Газета-ն՝ վկայակեչելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։
«Ես կցանկանայի նոր էջ բացել մեր հարաբերություններում, մասնավորապես՝ Ռուսաստան եգիպտական գազ մատակարարվեր»,- իբր ասել է Պուտինը։
Լավրովի խոսքով՝ ընդհակառակը, խոսքը ռուսական գազը Եգիպտոս մատակարարելու մասին է եղել։
Սա առաջին ուշագրավ դեպքը չէ համաժողովի ընթացքում։ Օրինակ՝ երկրների առաջնորդների հանդիպումների ընթացքում էլեկտրաէներգիայի խափանումներ են գրանցվել։










