Անգլիայում 7 կգ քաշով «մեծ հրաշք» է ծնվել (տեսանյութ)
Անգլիայում նորածնի մայրը ցնցվել է, երբ 15 ֆունտից ավելի (7 կգ-ից ավելի) կշռող երեխա է լույս աշխարհ բերել։
Ինչպես տեղեկացնում է Yahoo! News-ը, երեխան՝ Ջորջ Քինգը, ծնվել է 6 շաբաթ առաջ, սակայն քանի որ բնական ճանապարհով ծննդաբերության ընթացքում երեխան մոտ 5 րոպե առանց թթվածնի է մնացել, նրա կյանքը փրկելու համար բժիշկները մանկանը հիվանդանոցում են պահել շուրջ 4.5 շաբաթ։
«Նա փոքրիկ հրաշք է... Լավ, մեծ հրաշք»,-ասել է երեխային բնական ճանապարհով լույս աշխարհ բերած մայրը։
Ուշագրավ է, որ մինչ ծննդաբերությունը ոչ ոք չի նկատել, թե որքան մեծ է Ջորջը, մինչև որ ծննդաբերության ընթացքում երևացել է փոքրիկի հսկա գլուխը։
Նա Մեծ Բրիտանիայում բնական ճանապարհով ծնված երկրորդ ամենախոշոր երեխան է։










