«Կանաչ լույս» վրացական երկու ընկերության. նրանց թույլատրվել է գինի մատակարարել Ռուսաստան

17:06 • 28.03.13

ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայությունը թույլ է տվել վրացական երկու արտադրողի գինի մատակարարել ռուսական շուկա, հայտնում է Интерфакс-ը։

 

«Սկզբունքորեն հարցը լուծված է։ Նրանք կարող են պատրաստել արտադրական խմբաքանակները»,- նշել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար, ՌԴ գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն։

 

Խոսքը «Կինձմարաուլի Մառանի» և «Դուգլաձե գինետուն» ընկերությունների մասին է։ Ինչպես նշել է Օնիշչենկոն, Ռուսաստանում գրանցված է այդ երկու ընկերությունների ալկոհոլային արտադրանքի ավելի քան 40 նմուշ։