ԱՄՆ-ի Գուանտանամո բանտում հացադուլավորների թիվն ավելանում է
Սպիտակ տանը հայտարարել են, որ վերահսկում են Գուանտանամո բանտում տիրող իրավիճակը, որտեղ ավելանում է կալանավորվածների թիվը, ովքեր հացադուլ են հայտարարել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ վերջին տվյալների, հացադուլավորների թիվը անցել է 30 մարդուց, իսկ բանտում պահվում է ընդհանուր առմամբ 166 կալանավոր:
Հացադուլի որոշ մասնակիցների կերակրում են հատուկ ձողիկների միջոցով:
Հացադուլը սկսվել է փետրվարին: Դրա պատճառներն անհայտ են: Իրավապահները ասում են, որ այս բանտի շատ կալանավորներ սպասում են, թե երբ իրենց գործի վերաբերյալ դատավարություն կսկսվի:










