Իրանում կկառուցվի աշխարհի ամենամեծ բետոնե ամբարտակը
Իրանն սկսել է աշխարհի խոշորագույն բետոնե ամբարտակի կառուցումը՝ Լուրեստան նահանգում, տեղեկացնում է իրանական Fars News-ը։
Համաձայն տեղեկությունների՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այսօր վաղ առավոտյան մեկնել է Լուրեստան՝ մասնակցելու ամբարտակի կառուցման աշխատանքների հանդիսավոր մեկնարկին։
Bakhtiari Dam անվանումն ստացած ամբարտակը կկառուցվի Հորրամաբադ քաղաքից 80 կմ հարավ-արևելքում։
Նախատեսվում է, որ այն ունենալու է 325 մետր երկարություն և 509 մետր բարձրություն։










