Ճապոնացին գործընկերոջը փորձել է սպանել թունավոր կոշիկի միջոցով

22:29 • 28.03.13

Ճապոնիայում ձերբակալվել է 40-ամյա Տացուձիրա Ֆուկասավան, ով կասկածվում է իր գործընկերոջը թունավորելու մեջ՝ նրա կոշիկների մեջ թթու լցնելով: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում կատարել France-Presse գործակալությանը, որը այս տեղեկությունները ստացել է ոստիկանությունից:


Կնոջ մոտ, որին իբր թե ցանկանում էր թունավորել Ֆուկասավան, ոտքի վրա առաջացել է գանգրենա, սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչ աստիճանի վնասվածք է ստացել կինը:


Ոստիկանությունում ենթադրում են, որ 2012 թվականի դեկտեմբերին Ֆուկասավան գործընկերոջ կոշիկի մեջ լցրել է ֆտորաջրածնային թթու: Սակայն տղամարդն իր մեղքը հերքում է:


Ֆտորաջրածնային թթուն օգտագործվում է արդյունաբերության՝ հատկապես ալյումինի արտադրության մեջ: Այս նյութը թունավոր է և կարող է կաշվի միջով անցնել արյան մեջ, ինչը կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների: