Սարկոզիի գործով դատավորը փամփուշտներով և սպառնալիքներով նամակ է ստացել
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դատական գործը քննող դատավոր Ժանտիլի անունով Բորդո քաղաքի դատախազություն սպառնալիքներով նամակ է ստացվել, հայտնում է НТВ-ն։
Բացի դատավորից, նամակում նշվում են նաև նրա բարեկամների և որոշ գործընկերների անուններ։ Ծրարում եղել են նաև փամփուշտներ։ Թե որ գործի հետ են կապված սպառնալիքները, նամակում չի նշվում։
Գերատեսչությունն արդեն դիմել է ոստիկանություն՝ միջադեպը հետաքննելու համար։
Նիկոլա Սարկոզին հանդես է գալիս L’Oreal ընկերության սեփականատեր Լիլիան Բետանկուրի գործի շրջանակներում։ Հետաքննությունը կարծում է, որ նախկին նախագահը բոլոր առումներով օգտվել է ծեր կնոջ վիճակից, ով տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ։










