Վրաստանում փոթորկի հասցրած վնասը կազմել է 3.65 մլն դոլար

14:06 • 28.03.13

Վրաստանին մարտի 24-ին պատուհասած փոթորկի հասցրած վնասը կազմում է 6 մլն լարի (մոտ 3.65 մլն դոլար)։ Այդ մասին այսօր ասել է Տարերային աղետների հետևանքների չեզոքացման արտակարգ շտաբի պետ, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Կախա Կալաձեն, հայտնում է apsny.ge-ն։

 

«Վնասի չափն ավելացել է 1 մլն լարիով և կազմել 6 մլն լարի։ Լրացուցիչ՝ մենք ունենք վնասված առանձնատներ Մցխեթի և Սամեգրելո շրջաններում։ Արդեն իրականացավում են վերականգնողական աշխատանքներ, որոնք կավարտվեն մոտ ապագայում»,- կառավարության նիստի ժամանակ նշել է Կալաձեն։

 

Նա հայտնել է նաև, որ հայտնաբերվել է Աջարիայում փոթորկի ժամանակ անհայտ կորած ձկնորսի դին։

 

Մարտի 24-ին ուժեղ քամու հետևանքով վնասվել էին տասնյակ տներ՝ Աջարիայում, Գորիում և Թբիլիսիում, ինչպես նաև վնասվել էին էլեկտրահաղորդման գծերը։