Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված քննարկումներ Մեծ Բրիտանիայում
Մեծ Բրիտանիայում շարունակվում է Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպված, արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, տեղեկացնում է Արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Այդ շրջանակներում մարտի 26-ին հեղինակավոր Օքսֆորդի համալսարանի Սենթ Էնթընի (St. Antony) քոլեջում տեղի էր ունեցել քննարկում, որը կազմակերպվել էր Օքսֆորդի հայ ուսանողական միության հետ համագործակցությամբ։
«Ղարաբաղյան հակամարտությունը և տարածաշրջանային անվտանգությունը» խորագրով քննարկմանը ելույթ են ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, ԼՂՀ ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը և Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։
Մարտի 27-ին նույն թեմայով քննարկում է տեղի ունեցել Լոնդոնի համալսարանական քոլեջում։ Քննարկումը, որը կազմակերպվել էր «Լույս» հիմնադրամի աջակցությամբ Լոնդոնում ուսանող երիտասարդների ջանքերով, վարել է UCL-ի հայտնի դասախոս Փիթեր Դանքանը, իսկ բանախոսներն են եղել Վահան Հովհաննիսյանը, Ֆելիքս Խաչատրյանը և Ռիչարդ Կիրակոսյանը։
Միջոցառմանը մասնակցել են Լոնդոնի տարբեր համալսարանների ուսանողներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։
Նույն օրը հայկական պատվիրակության անդամները հյուրընկալվել են BBC-ում:










