Kia-ն ներկայացրել է նոր CUB Concept-ը (լուսանկարներ)

20:03 • 28.03.13

Հարավկորեական մեքենաշինական Kia ընկերությունն այսօր Սեուլում մեկնարկած ավտոշոուի շրջանակներում ներկայացրել է կոնցեպտուալ CUB հեթչբեքը, հայտնում է LuxPlanet-ը:
 

Նորույթի ստեղծման աշխատանքներին հետևել է Kia ընկերության նախագահ և գլխավոր դիզայներ Պիտեր Շրայերը: Մեքենան ստեղծվել է Kee 2+2 մեքենայի հիման վրա:

 

Մեքենայի սրահում որևէ ավելորդ բան չկա. այն նաև հնարավոր է կառավարել սմարթֆոնների համար նախատեսված հատուկ հավելվածով: Kia CUB Concept-ը համալրված է 4 գլանային, 204 ձիաուժ հզորությամբ,1,6լ աշխատանքային ծավալով  բենզինային շարժիչով:
 

 
 
 
 
 
 
 
Kia-ն ներկայացրել է նոր CUB Concept-ը (լուսանկարներ)