Վլադիմիր Կլիչկոն նշանադրվել է ամերիկացի դերասանուհի Պանեթյերի հետ. լրատվամիջոցներ

10:44 • 28.03.13

Մի քանի վարկածներով գերծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն և ամերիկացի դերասանուհի Հայդեն Պանեթյերը նշանադրվել են և պատրաստվում են ամռանն ամուսնանալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ US Weekly ամսագրին հղումով։

 

Հանրահայտ բռնցքամարտիկը և «Հերոսներ» հեռուստասերիալի աստղը սկսել են հանդիպել 2009-ից, սակայն 2011-ի մայիսին բաժանվել են։ Ամսագրի համաձայն՝ դրանից հետո Պանեթյերը սփոփանք է գտել Ֆուտբոլի ազգային լիգայի խաղացող Սքոթի Մաքնայթի գրկում, սակայն 2012-ի դեկտեմբերին նրանք բաժանվել են, իսկ Պանետյերը վերադարձել է Կլիչկոյի մոտ։