«Ստուգիչ գնում». Մոսկվայի մարզում 30 մարմնավաճառ է ձերբակալվել

14:54 • 28.03.13

ՌԴ Մոսկվայի մարզի Չորնայա Գրյազ գյուղում՝ Լենինգրադյան մայրուղում, ոստիկանները ձերբակալել են ավելի քան 30 մարմնավաճառի, հայտնում է vesti.ru-ն։

 

Իրավապահներն անցկացրել են այսպես կոչված՝ «ստուգիչ գնում». սեռական բնույթի ծառայությունների դիմաց վճարելով՝ ոստիկաններն արգելափակել են նրանց ցանցը և բոլորին ձերբակալել։

 

Գործողության ժամանակ ձերբակալվել է սեռական բնույթի ծառայություններ մատուցող ավելի քան 30 աղջիկ և ենթադրյալ կավատները։

 

Ոստիկանության տվյալներով՝ աղջիկները Մոսկվայի մարզ են եկել հարևան երկրներից։ «Սիրո քրմուհիների» ծառայություններն արժեցել են 6.000-20.000 ռուբլի։

 

Նրանց նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ։ Իսկ ապօրինի բիզնեսի կազմակերպիչների դեմ քրեական գործ է հարուցվել. նրանց սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։