Վեներական հիվանդություններով տառապող անձանց համար նախատեսված սոցկայքը մեծ ճանաչում է ստանում ԱՄՆ-ում
PositiveSingles կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է նշել տարիքը, բնակության վայրը, սեռական կողմնորոշումը և ախտորոշումը: Օգտատերերի թվում կան հեպատիտով, հերպեսով, ՄԻԱՎ-ով, սիֆիլիսով և մի շարք տարբեր հիվանդություններով հիվանդ մարդիկ, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Սոցիալական ցանցը ստեղծվել է նրա համար, որպեսզի անծանոթ մարդկանց հնարավոր լինի պատմել այն մասին, ինչի մասին չես խոսի յուրաքանչյուրի հետ: Ներկայում սոցիալական ցանցում գրանցվել է 710 հազարից ավելի մարդ: Նրանում կարելի է գրանցվել 18-ից 99 տարեկան հասակում:
Միայն 2011 թվականին Մեծ Բրիտանիայում ցանցում գրանցել է մոտ 500.000 մարդ, որոնք ունեն վեներական հիվանդություններ: ԱՄՆ-ում սեռական վարակների կրողների թիվը կազմում է 110 միլիոն մարդ:










