Հնարամիտ ամերիկացին տարածքներ է վաճառում Լուսնի, Մարսի, Վեներայի և Մերկուրիի վրա

21:01 • 28.03.13

ԱՄՆ-ի Նևադա նահանգի 65-ամյա բնակիչ Դենիս Հոփն արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում է բիզնեսով՝ մասնավորապես վաճառելով Լուսնի, Մարսի, Վեներայի և Մերկուրիի վրա գտնվող տարածքներ:

 

Ինչպես նշում է Oddity Central-ը, թեև այս բիզնեսը  օրինական հիմքեր չունի, այնուամենայիվ Հոփին որևէ մեկը չի կարող արգելել դրանով զբաղվել: Հնարամիտ «գործարարը» պատմել է, որ զբաղվում է այս գործով 1980թ. ի վեր:
 

 

Ոմանք գտնում են, որ Հոփը պարզապես հմուտ սուտասան է, ով խաբում է մարդկանց՝ նրանց անպետք տարածքներ վաճառելով:

 

Հոփը պատմել է, որ իր ամենամեծ երազանքն է Երկրի բոլոր պետությունների բրգաձև դեսպանատունը կառուցել Լուսնի վրա: