Նյու Յորքում նշում են հասարակական վայրերում ծխելու արգելքի 10-ամյակը
Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը բարերում և ռեստորաններում ծխելու արգելքի 10-ամյակի կապակցությամբ հայտարարել է, որ դա լավագույն միջոցառումներից մեկն է, որը երբևէ իրականացվել է քաղաքային իշխանությունների կողմից, հայտնում է BBC-ն։
Ըստ Բլումբերգի՝ չնայած արգելքին, քաղաք են այցելում միլիոնավոր զբոսաշրջիկներ, իսկ Նյու Յորքի բնակիչները սկսել են ավելի երկար ապրել։
Նյու Յորքի առողջապահության վարչությունում հաշվարկել են, որ արգելքի շնորհիվ հաջողվել է կանխել առնվազն 10 հազար մարդու վաղաժամ մահը։










