Միխայիլ Պողոսյանի որդին նշանակվել է բարձր պաշտոնի

10:52 • 28.03.13

ՌԴ ավիաշինարարական կորպորացիայի նախագահ Միխայիլ Պողոսյանի որդին՝ 27-ամյա Արտեմը, նշանակվել է «Սուխոյ քաղաքացիական ինքնաթիռներ» պետական ընկերության՝ ֆինանսների և էկոնոմիկայի գծով փոխնախագահ, տեղեկացնում է Ведомости-ն։

 

Այդ մասին պարբերականին տեղեկացրել են ընկերության աղբյուրները և հաստատել ընկերության ներկայացուցիչները։

 

Նշանակումը տեղի է ունեցել մարտի 18-ին։ Պողոսյանն ընտրվել է որպես «համապատասխան ղեկավար՝ ֆինանսական և տնտեսական ոլորտի հարցերի լուծման համար»։

 

Ինչպե՞ս է ստացվում, որ հայտնի ծնողների երեխաները, ինչպես այս դեպքում, նման արագությամբ են կարիերա անում. հարցնում է պարբերականը։


Կրտսեր Պողոսյանը 2011թ.-ին ավարտել է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը, դիսերտացիա է պաշտպանել Մոսկվայի ավիացիոն ինստիտուտում։


«Նա սկսել է «Սուխոյ քաղաքացիական ինքնաթիռներ»-ում աշխատել 2005թ.-ից։ Մի քանի տարվա ընթացքում նա հասել է օպերատիվ վերլուծության և տնտեսական վերահսկողության գծով տնօրենի պաշտոնին։ Անցյալ տարի նա նշանակվել է տնտեսական և ֆինանսական գծով փոխնախագահի տեղակալ»,-հայտնել են ընկերությունից։

 

Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի աղբյուրը հավաստիացնում է, որ թեկնածուականի պաշտպանությունն արդար է եղել՝ առանց վարչական ռեսուրսի կիրառման։


Այժմ ինստիտուտում սովորում է նաև Պողոսյանի երկրորդ որդին։

 

Ընկերությունը զբաղվում է Sukhoi Superjet 100 ինքնաթիռների արտադրությամբ, ունի 179 ինքնաթիռի պատվեր։ Սակայն ընկերության ֆինանսական դրությունն ավելին ակնկալելու հնարավորություն է տալիս։
 

«Պետք է խիստ վերահսկել ընկերության ֆինանսները, դրա համար էլ Պողոսյանի առջև դժվարին խնդիր է դրվել»,- ասել է «Ավիապորտ»-ի վերլուծական բաժնի ղեկավար Օլեգ Պանտելեևը՝ ավելացնելով, որ այդ նշանակումը համարձակ քայլ է։ Չէ՞ որ, ըստ նրա, որդու անհաջողության դեպքում մեղադրանքները կուղղվեն հորը։