Պուտինը գիշերը Շոյգուին հանձնարարել է լայնամասշտաբ զորավարժություններ սկսել Սև ծովում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գիշերվա ժամը 04.00-ին կարգադրել է Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին լայնամասշտաբ զորավարժություններ սկսել Սև ծովի շրջանում, որին կմասնակցի մոտ 7.000 մարդ, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։
Reuters-ի տվյալներով՝ այս քայլը կարող է բարդացնել Ռուսաստանի հարաբերությունները Վրաստանի և Ուկրաինայի հետ։










