Ֆրանցիսկոս պապը դարձել է ոտքերի լվացման ծեսն իրականացրած առաջին պոնտիֆիկոսը
Հռոմի նորընտիր Ֆրանցիսկոս պապն այսօր՝ Ավագ Հինգշաբթիի կապակցությամբ Հռոմի Casal del Marmo անչափահասների գաղութում իրականացրել է ոտքերի լվացման ծեսը, հայտնում է Интерфакс-ը՝ հղում կատարեկով La Repubblica-ին:
Վերջինի տվյալներով, ծեսն անցկացվել է անմիջապես գաղութի տարածքում, և դրան մասնակցել է 12 բանտարկյալ՝ այդ թվում աղջիկներ: Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ Հռոմի պապը լվացել է նաև 2 մուսուլման բանտարկյալների ոտքերը:
Այսպիսով ՝ Ֆրանցիսկոսը պապը դարձել է պատմության մեջ առաջին պոնտիֆիկոսը, ով կատարել է այս ծեսը:










