600 սիրիացի փախստական արտաքսվել է Թուրքիայից
Թուրքիայում ապաստան ստացած 600 սիրիացի այսօր արտաքսվել է Թուրքիայից, տեղեկացնում է CNNturk-ը։
Թուրքական Աքչաքալե բնակավայրի մոտակայքում տեղակայված փախստականային ճամբարում երեկ միջադեպ էր տեղի ունեցել, որն ավարտվել էր ոստիկանության հետ բախումներով։
Սիրիացի փախստականները բողոքի ակցիա էին սկսել, երբ փախստականային վրանում բռնկված հրդեհի հետևանքով սիրիացի երեխա էր զոհվել։
Հրդեհից 7-ամյա Սուդրա ալ-Համմութը մահացել էր, իսկ նրա երկու քույրերը՝ վիրավորվել։
Ավելի վաղ տարբեր հրդեհների հետևանքով 6 մարդ է զոհվել։
Ցուցարարները քարեր էին նետել ոստիկանների ուղղությամբ։ Ոստիկանությունն էլ ցույցերը ցրելու համար արցունքաբեր գազ էր կիրառել։
Այսօր արդեն, անվտանգության տեսախցիկների ձայնագրություններն ուսումնասիրելուց հետո, 600 փախստական արտաքսվել է։ Նրանց 20-30 հոգանոց խմբերի են բաժանել և ավտոբուսներով տեղափոխել սահման։










