Հայաստանում բուրժուական հեղափոխության անխուսափելի ալիք է եկել. Տիգրան Խզմալյան

15:11 • 28.03.13

«Սարդարապատ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանին քաղաքական դաշտում այսօր տիրող երևույթները և դրա շուրջ ծավալվող վերլուծությունները անհաջող որսկանի գործ են հիշեցնում, իսկ փաստն այն է, որ ըստ նրա, բուրժուական հեղափոխության անխուսափելի ալիքն է եկել, ընդդեմ ռազմաֆեոդալական համակարգի:


«Անհաջող որսկանի պես, որը ոչ թե գազանն են որսում, այլ ստվերը: Պետք է հասկանալ, որ այն, ինչ կատարվում է, Սերժ Սարգսյան և Րաֆֆի Հովհանիսյանի, Պողոսի կամ Պետրոսի պայքարը չէ: Մենք պետք է տեսնենք մեր երկիրը համաշխարհային գործընթացների մեջ»,- ասաց նա և երկար վերլուծելով եվրոպական և հետխորհրդային պատմական զարգացման տեմպերը, եզրահանգման եկավ, թե Հայաստանում այսօր տեղի է ունենում բուրժուական հեղափոխություն՝ ընդդեմ ռազմաֆեոդալական համակարգի:


«Բուրժուական հեղափոխության անխուսափելի ալիքն է գալիս, որն ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է ասում, հեղեղելու է, մաքրելու՝ հին համակարգը: Պարտությունն անխուսափելի է այն ռազմաֆեոդալական համակարգի, որը ղեկավարում է Սերժ Սարգսյանին»,- ասաց նա: