Սիրիայի ընդդիմության ղեկավարը մտափոխվել է` պաշտոնը չի լքի. Պետդեպ

09:37 • 29.03.13

Սիրիայի ազգային ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ղեկավար Մուազ ալ-Խաթիբը, ով մարտի 24-ին հայտարարել էր հրաժարականի մասին, փոխել է որոշումը և կմնա այդ պաշտոնին՝ մինչև վեցամսյա ժամկետի ավարտը։ Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը։

 

«Նա ասել է, որ կկատարի իր պարտականությունները մինչև վերջ»,-ասել է Նուլանդը։

 

Մուազ ալ-Խաթիբն ընտրվել էր Սիրիայի ընդդիմադիր ազգային կոալիցիայի ղեկավարի պաշտոնում նոյեմբերի 12-ին՝ վեցամսյա ժամկետով։


Ալ-Խաթիբն իր հրաժարականի մասին տեղեկացրել էր Facebook սոցիալական ցանցի իր էջում, իսկ այդ հայտարարությունն ավելի ուշ հաստատել էր նրա պաշտոնական ներկայացուցիչը։


Ալ-Խաթիբի խոսքով՝ հրաժարականն իրեն հնարավորություն կտար ավելի հանգիստ և ազատ աշխատել, քանի որ կազմակերպությունում զբաղեցրած իր պաշտոնը դրա հնարավորությունը չի տալիս։